BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլ Փաշինյան. Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ոչ միայն այսօրվա ռազմական իրադրությունն, այլ հնարավոր շարունակությունը

Նիկոլ Փաշինյան. Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ոչ միայն այսօրվա ռազմական իրադրությունն, այլ հնարավոր շարունակությունը
10.11.2020 | 17:10

«Այս որոշումը կայացվել է այն ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին», - երեկ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ստորագրված հայտարարությանը։

«Մենք պետք է հասկանանք , որ, ըստ էության, մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ, և ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետև 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը, և սեղանին դրված հացը, որոշ մարդկանց մասին ա խոսքը, գնված է եղել գողացած փողով, մենք իմացել ենք, բայց ախորժակով կերել ենք, խմել ենք, զինվորին պահել ենք թերմացքներով, 80-ականների զենքերով, և մեր հույսն էն ա եղել, որ կռուտիտ կլինենք, դրա վերջը գալիս ա ի վերջո, իսկ մենք բոլորս վերջի մասին չենք մտածել», - ասաց վարչապետը։ Նա ընդգծեց՝ ոչ թե գնացել և բանակցային ժառանգությունն է վերցրել, այլ փորձել է պատրաստվել այսօրվան և արել հնարավորն այս երկուսուկես տարիներին։

«Մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես էլի եմ ասում, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, նրանց մայրերի, հայրերի, կանանց, երեխաների առաջ, ես նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել, բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, բայց ոչ միայն այսօրվա, այլ [հաշվի առնելով] հնարավոր շարունակությունը», - ասաց Փաշինյանը՝ կոչ անելով չտրվել սադրանքների։ «Ես ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին ասել, չեմ կարող, որովհետև իրավիճակը ռազմաճակատում դեռ կայուն չէ, և չպետք է այնպես անենք, որ վնասենք, - ասաց վարչապետը: - Նա, ով պատասխանատու է, պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում և ես, եթե պատասխանատում եմ»։

Փաշինյանն ասաց՝ իրավիճակի կայունությունից՝ մոտ մեկ շաբաթ հետո ամեն ինչ մանրամասն կներկայացնի։ «Վստահ եղեք, որ ես, իմ կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել ենք, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք, ինչո՞ւ դա չի ստացվել, դա է ամենակարևոր խնդիրը և դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն», - եզրափակեց վարչապետը։

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ